31 05 2020

Զոհերի անանուն մնալու գաղտնի հրամանի ինֆորմացիան անսպասելի չէր. Ենոքյան

Զոհերի անանուն մնալու գաղտնի հրամանի ինֆորմացիան անսպասելի չէր. Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկվա ինֆորմացիան, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ գաղտնի հրաման է տվել, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր։

Հիշեցի մի հին պատմություն, երբ մոտավորոպես 25 տարի առաջ մի տեղ հավաքված՝ որքան հիշում եմ խմբագրության «բեսեդկայում» էր, զրուցում էինք, խմում, վիճում։ Նիկոլը, որ դեռ երիտասարդ լրագրող էր, պատմում էր ինչ-որ ծրագրի մասին, որով կարելի էր փրկել Հայաստանը։ Մեր ընկեր վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանը իր բարի ժպիտով ժպտաց ոգեւորության վրա ու խորհուրդ տվեց․ «Նիկոլ, պետք չի փրկել հայ ժողովրդին, պետք չի փորձել փրկել հայրենիքը։ Փորձիր փրկել մի մարդու, մի կոնկրետ մարդու, անուն-ազգանունով մարդու։ Վերացական հայրենիքը փրկել ավելի հեշտ է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ