27 05 2020

Լավրովը մեկնաբանել է հայ-ռուսական ռազմական գործակցությունը

Լավրովը մեկնաբանել է հայ-ռուսական ռազմական գործակցությունը

Հայաստանը և Ռուսաստանը մշտական և արդյունավետ աշխատանք են տանում ռազմատեխնիկական գործակցության ոլորտում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը և օգնությանը, որը մենք տրամադրում ենք ՀՀ-ին, այս հարցում մենք ևս ունենք շատ սերտ, արդյունավետ նույնիսկ ոչ թե երկխոսություն, այլ ամենօրյա և պրոֆեսիոնալ աշխատանք ենք տանում»,-նշել Է նա ՀԱՊԿ ԱԳՆ խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսում:

Լավրովը հիշեցրել է, որ ՀՀ-ում է գտնվում ռուսական ռազմաբազան, որն օգնում է տարածաշրջանում կայունությու և անվտանգություն ապահովել։

«Հարաբերությունները մենք գնահատում ենք որպես դաշնակցային, դրանք այդպիսին են, դա վերաբերում է և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերություններին, և՛ մեր երկկողմ հարաբերություններին։ Ռազմական փոխգործակցությունը բավականին սերտ է», - հավելել է Լավրովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ