26 05 2020

Սերժ Թանկյա՛ն, Դուք այլասերել եք մի ողջ ժողովրդի պատմություն. Միհրան Հակոբյան

Սերժ Թանկյա՛ն, Դուք այլասերել եք մի ողջ ժողովրդի պատմություն. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Serj Tankian,
Դուք դեգեներատ եք: Սա այլևս փաստ է: Դուք այլասերել եք մի ողջ ժողովրդի պատմություն: Վերջին մի քանի հարյուրամյակում օրինակ՝ Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից, 1918-ին 1000 տարվա անէությունից հետո ցեղասպանված հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետություն է ստեղծել, Համալսարան ու Գիտությունների ակադեմիա է ստեղծել, քաղաքներ ու գյուղեր է կառուցել, հազարավոր հայորդիների կյանքի գնով Արցախ է ազատագրել ու ատամներով պահել...

Բայց սրանք ոչ մի նշանակություն չունեն Ձեր համար, որովհետև Դուք սովորական դեգեներատ եք, ով այլասերում է հայ ժողովրդի պատմությունն ու ձեռքբերումները: Դեգեներատ, ով նույնիսկ չի բարեհաճում ձեր նմաններին «վերջին մի քանի հարյուրամյակում ամենամեծ նվերը» մատուցած ժողվարչապետին տրված խոստումը կատարել՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Եթե խոսքը գնար մասնավոր անձանց մասնավոր պայմանավորվածությունների մասին, կարելի էր ասել՝ Դուք խաբեբա եք, սովորական ժուլիկ: Բայց, քանի որ Դուք հանրային դեմք եք, Դուք հեղափոխական գործիչ եք, Դուք միտինգային հարթակներից ելույթներ ունեցող ու կոչեր անող եք, ուստի և դեգեներատ եք, ազգային մասշտաբների դեգեներատ:

Ի դեպ, եթե բացի այլասերումից Հայրենիքին ու հայ ժողովրդին ոչ մի այլ բան չեք կարողանում տալ, եթե Նիկոլ Փաշինյանին տրված խոստումը չեք կարողանում կատարել, գոնե ժողվարչապետին օգնեք ընտանեկան մաֆիոզ բիզնեսների հարցում: Երևի տեղյակ եք՝ Ռուսաստանում ադամանդի ու ծխախոտի կանտրաբանդայի ճանապարհները բացահայտված են ու փակված են: Ձեզ երկուսիդ մի բան է միավորում՝ փող, մեծ փող: Մի բան արեք, մի բանով ձեռք գցեք հայ ժողովրդին «վերջին մի քանի հարյուրամյակում ամենամեծ նվերը» մատուցած ժողվարչապետին, գոնե օգնեք նրան Ձեր կողմերում իրացնել մաքսանենք ծխախոտն ու ադամանդը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ