«Արտակարգ դրության պայմաններում առնվազն երեք ամսով պետք է վարկառու ֆիզիկական անձանց առանց տոկոսների հաշվարկման վարկային արձակուրդ տրամադրվի»,- խորհրդարանում ասաց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ներկայացնելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նա մեջբերեց 2018 թվականի ապրիլի 15-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ նշվում էր՝ քաղաքացիները գտնվում են գերության մեջ, և ՀՀ հարյուր հազարարավոր քաղաքացիներ «ճկռում են» բանկային ժամկետնանց տոկոսների տակ։
«Այո, բանկային համակարգը պետք է ավելի մեծ վնաս կրի, քան վարկառուն, քանի որ դա ելնում է սոցիալական նկատառումներից։ Պետք է ժողովրդին պաշտպանել բանկային գայլական համակարգից, որը միշտ եղել է խնդիր։ Ես ինձ վրա եմ վերցնում բանկային համակարգի դեմ հանդիման դուրս գալու հարվածը՝ հուսալով, որ իշխանությունները ևս կաջակցեն ինձ։ Բայց ցավում եմ, որ հանձնաժողովում ընդամենը երեք դեմ և չորս ձեռնպահ ձայներով նախագիծը չստացավ դրական եզրակացություն»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները տեսանյութում՝
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը