«Նախկինների հանցավոր մնացորդները մի նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել: Նրանք ամեն մի փոքր իրավական միջադեպ և իշխանական ամեն մի սայթաքում վերածում են համաժողովրդական ողբի: Դրա համար նրանք ունեն բավական քանակի ծախու լրագրողներ, քաղաքագետներ և կեղծ իրավապաշտպաններ»:
Նախկին ՄԻՊ-ն իր գրառումը ավարտում է էլ ավելի ագրեսիվ ու ատելություն պարունակող խոսքով՝ հույս հայտնելով, որ «ամառվա տաք օրերին կոչնչացվեն թե՛ կորոնավիրուսը և թե՛ դրանից առավել վտանգավոր՝ նախկինների հանցավոր խմբի վերջին մնացորդները»:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նախկին օմբուդսմենի նման ագրեսիվ պահվածքը և ատելության ու բռնության խոսքի նմանօրինակ դրսևորումները, լրագրողների վերաբերյալ անհասցե մեղադրանքները: Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառման մեջ տեղ գտած բառամթերքը հարիր չէ ժամանակին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնած անձին:
Փաստացի Մարդու իրավունքների նախկին պաշտպանը առանց որևէ իրավական և դատական որոշումների, անհասցե մեղադրանքներ է հնչեցնում, որը չի բխում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի փլիսոփայությունից և խախտում է անմեղության կանխավարկածը։ ՀՀ Ոստիկանությունը պետք է պարզաբանումներ պահանջի և պարզի, թե կոնկրետ ում է ուղղված նախկին ՄԻՊ֊ի խոսքերը և հետաքննություն սկսի։ Անհասցե մեղադրանքները իշխանության և իշխանությանը սատարողների շրջանում դարձել են առօրեական խոսքի մի մաս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը