26 05 2020

Արսեն Թորոսյանի քննադատությունը անհիմն է․ Վրաստանի առողջապահության նախարար

Արսեն Թորոսյանի քննադատությունը անհիմն է․ Վրաստանի առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քննադատությունը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաշվարկի մեթոդոլոգիայի մասին անհիմն է և որոշակի հարցեր է առաջացնում։ Այս մասին նշել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, գրում է «Sputnik-Վրաստանը»։

Վրացի նախարարը նշել է՝ վրացական կողմը մշտական կապի մեջ է եղել ՀՀ գործընկերների հետ, խորհրդակցություններ են անցկացրել երկրներում համաճարակաբանական իրավիճակին առնչվող։ Նախարարը նշել է՝ եթե հայ գործընկերոջ մոտ հարցեր են ծագել, նա կարող էր օգտագործել կապի այդ խողովակը և կստանար դրանց պատասխանը։ «Այդ պատճառով ի հայտ են գալիս որոշակի կասկածներ եւ հարցեր այն մասին, թե նման հայտարարության համար ինչ հիմք է ունեցել իմ գործընկերը»,- ասել է Տիկարաձեն։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Արսեն Թորոսյանի խոսքերից հետո դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է փոխանցել պաշտոնական Թբիլիսիին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ