Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին «Իմեդի» հեռուստաաիքի եթերում հայտնել է, որ հայկական կողմը ցավում է, որ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սխալ մեկնաբանված հայտարարությունը վշտացրել է վրաց գործընկերներին»։ Այս մասին գրում է Новости-Грузия-ն:
Վրաստանի ԱԳ-ն հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իր դիրքորոշումը փոխանցել է Հայաստանում Վրաստանի դեսպանության միջոցով:
«Ինձ հետ կապ են հաստատել Երևանում մեր դեսպանությունից: Նրանք հայտնել են, որ դեսպանություն են զանգահարել Հայաստանի առողջապահության նախարարությունից: Զանգահարել է նախարարության միջազգային հարաբերությունների հարցով վարչության ղեկավարը և առողջապահության նախարարի անունից ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ նրա հայտարարությունը, որը սխալ է մեկնաբանվել, վշտացրել է վրացի գործընկերներին»,- նշել է Զալկալիանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը