Մարդու արժանապատվությունն անխախտել է, դա առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի, և եթե այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, մի շեղեք ճշմարտությունը և եկեք այստեղ ուրիշ բան ասեք: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Այդ պահին հանձնաժողովի անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ինչ-որ բան ասաց, սակայն չլսվեց, ինչին Գևորգ Պետրոսյանն արձագանքեց. «Բայց ձեզ ո՞վ ձայն տվեց: Մի հատ դուք ձեր չափի մեջ մնացեք»:
Նրանց միջև վիճաբանություն սկսվեց, և Գևորգ Պետրոսյանն ասաց,. «Տո դու ով ես, որ ինձ ընդհատես»:
«Ես ՆԻկոլայ Բաղդասարյանն եմ»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը, ինչին ԲՀԿ-ականը արձագանքեց. «Գիտեմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»:
Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ընդմիջում հայտարարեց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը