Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» խորագրով հերթական հոլովակն է հրապարկել՝ նշելով․ «Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են»
«Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փորձ չարեց բացատրելու, կամ պարզաբանելու, թե ինչ էր այդ ամբողջ պատմությունը կապված ծխախոտի կամ ադամանդի արտահանման հետ: Փորձ չարվեց նույնիսկ ֆիկտիվ, ձևական քրեական գործ հարուցել, որովհետև պարզվում է, որ ծխախոտային բիզնեսը արդեն տևում է երկու տարի: Մոտավարապես երկու տարի Հայաստանը մաս է կազմում միջազգային մաֆիոզ համակարգի, որտեղից գոյանում են խայտառակ մեծ գումարներ, որոնք ընկնում են ուղիղ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բյուջեն»,-ասաց նա:
Միքայել Մինասյանն ասաց, որ նույնիսկ փորձ չարվեց ձևական հանձնաժողով ստեղծել, որը կփորձեր հանրությանը պարզաբանել, թե ինչպես էր հնարավոր Հայաստանում երեք ամսում կազմակերպել առանց համապատասխան գործարանների, աշխատատեղերի 20 միլիարդ դրամի ադամանդի մշակում և արտահանում:
Միքայել Մինասյանը նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ նույնիսկ չկարողացավ հերքել այդ ծխախոտի սկանդալի հարցը և բառախաղ արեց` ասելով որ խնդիր կա, բայց Հայաստանի մաքսային ծառայությունը գործել է ըստ օրենքի:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը