«ՀՀ դատական համակարգին ծանրագույն հարված հասցվեց: Հանրությունը հետևում է, տեսնում է, որ ՀՀ-ում արդարադատություն գոյություն չունի, այլ կա մեկ մարդու կամք ու ցանկություն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահի դատավարությունից։
Նազարյանի կարծիքով՝ այս ամենը միայն Ռոբերտ Քոչարյանի դեմ չի ուղղված. «Ոտնատակ տրվեց ՀՀ պետությունը, եթե չորս վարչապետեր երաշխավորել են Ռոբերտ Քոչարյանի ազատության համար, կաթողիկոսը կոչով դիմել է և այդ ամենից հետո մերժվում է միջնորդությունը, ուրեմն դա միայն Ռոբերտ Քոչարյանի դեմ չի ուղղված, այլ մեր պետության դեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը