Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փաստորեն Նիկոլը համառորեն և հետևողականորեն օգտագործում է «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպումը՝ Արցախի Հանրապետության իշխանություններ ձևակերպման փոխարեն, դրանից հետևություն, որ նա Արցախի սուբյեկտայնությունն իջեցնելու դիտավորություն ունի:
Այսպես` «Մենք բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին էական ու կարևոր ենք համարում, որովհետև չենք պատկերացնում խնդրի լուծում առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության»: Նիկոլ Փաշինյան
Հաշվի առնելով, որ Արցախն ունի նորընտիր օրինական իշխանություններ, ակնկալում եմ, որ այս անգամ նրանք կհակադարձեն Նիկոլին և կհորդորեն , որ այսուհետ նա հրաժարվի Արցախի ընտրված ներկայացուցիչներ ձևակերպումից և օգտագործի Արցախի Հանրապետության իշխանություններ ձևակերպումը:
Անկեղծ ասած այս անգամ, հաշվի առնելով Լավրովի ոչ հայանպաստ հայտարարությունը, որին այդպես էլ Նիկոլը չպատասխանեց, ես նրանից սպասում էի մի պարզ նախադասություն, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», սակայն կրկին հիասթափեցրեց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը