«Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ, ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնում աշխատանքի։
«Պողո՞ս, քեզ կրկին խաբեցին
«ինքնամեկուսացած» նախարարը...»,– գրել է նա
Նշենք, որ Ազատություն Հ/Ը-ի հետ զրույցում Արսեն Թորոսյանն ասել էր, որ Առողջապահության նախարարությունում վարակակրի հայտնաբերումից հետո ինքն ինքնամեկուսացվել է նախարարությունում։
«Աշխատանքի վայրում եմ, պրակտիկորեն ոչ մեկի հետ չեմ շփվում, հեռախոսով եւ կապի այլ միջոցներով է շփումը։ Կմնամ մինչեւ մյուս ուրբաթ, դրանից հետո հուսով եմ՝ սիմպտոմներ չի զարգանա իմ մոտ եւ կանցնեմ նորմալ աշխատանքային ռեժիմի»,– ասել էր նա։
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը