15 05 2020

Հայաստանը նոր՝ ադամանդային սկանդալի նախաշեմին է․ Միքայել Մինասյան

Հայաստանը նոր՝ ադամանդային սկանդալի նախաշեմին է․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան նոր տեսանյութ  հրապարակել, որում նշել է․

«Վստահ եմ՝ դուք էլ եք նկատել, որ Նիկոլ Փաշինյանին միշտ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարում է, որ նա սկսի իրականացնել իր իսկ կողմից տրված խոստումները և աշխատել, որովհետև նա զբաղված է ամեն ինչով բացի աշխատելուց: Ա

Պրոցեսը կարող ենք համարել սկսած Գյումրիից, երբ նա քայլելու ընթացքում կարողացավ մարդկանց մի զանգվածի համոզել, որ նա կարող է ամեն ինչ և հնարավոր է ամեն ինչ, բայց քանի կա Սերժ Սարգսյանը, ամեն ինչ անհնար է:

Հայ ժողովրդի մի մասը հավատաց, կուրորեն հետևեց Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը հեռացավ և Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ նաև խանգարում է Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանն էլ հեռացավ և Նիկոլ Փաշինյանն ասաց,՝ գիտեք, որ ես այդ ամենն իրականացնեմ, փոքր բան է մնացել, ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ: Դա էլ եղավ, կարծես ամեն ինչ լավ էր, կախարդական փայտիկը կար, երջանկությունը եկել էր, ոչինչ չէր խանգարում, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սեփական օգտագործման քաղաքապետը»,- ասաց նա:

Մինասյանը նշեց․ «Այսօր խոսելու եմ հետաքրքիր ուրիշ դեպքի մասին: Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ ու գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով: «Մաքսանենգ ճանապարհով Հնդկաստանից Հայաստան են ներմուծվում ադամանդներ, դառնում «հայկական» և արտահանվում՝ առանց ոչ մի հարկ մուծելու»,- նշեց Միքայել Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ