15 05 2020

ՀԱՊԿ-ի ԱԳՆ ղեկավարների խորհուրդը կանցկացվի մայիսի 26-ին

ՀԱՊԿ-ի ԱԳՆ ղեկավարների խորհուրդը կանցկացվի մայիսի 26-ին

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը կանցկացվի մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով, օրակարգում ներառված է կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը բլոկի երկրների վրա, ինչպես նաև ՀԱՊԿ գործընկերոջ և դիտորդի կարգավիճակի իրականացման հետագա քայլերը և պատմության կեղծման դեմ պայքարը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս:

Ըստ նրա՝ COVID-19-ի համավարակը շատ լուրջ սպառնալիք է ՀԱՊԿ երկրների համար: Նա հիշեցրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ կորոնավիրուսի տարածման իրավիճակի վերաբերյալ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ