Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ ողջ հանրությունը զբաղված էր ԱԺ կռիվը վերլուծելով, մեր ապաշնորհ իշխանությունները կարողացան շեղել կարևոր թեմաներից և թաքցնել հետևյալ կարևորագույն խնդիրները՝
1. Նախագահ Քոչարյանի դատավարությունը
2. Լավրովի հայտարարությունը
3. Հայ-ռուսական խայտառակ վատ հարաբերությունները
4. Կանտրաբանդիստ լինելու իրենց տեսակը
5. Կոմունալների այդպես էլ չլուծվող խնդիրը
6. Արցախի հարցում իրենց բանակցությունների առարկան
7. Արագ անցկացրեցին հերթական այլասերված կոնվենցիան
8. Ճանապարհային ոստիկանությունը անցավ ծածուկ ծառայության
Այնպես որ, իշխանությունը պետք է ամեն գնով ցրեր ուշադրությունը այս թեմաներից, իսկ դրա համար, եթե հարկ լիներ, նույնիսկ ֆրակցիայից մեկին իրոք կգցեին հեծանիվի տակ, որովհետև այս իշխանությունը ստահակների խունտա է, որը առաջնորդվում է մեկ ընտանիքի ֆինանսական շահերով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը