Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
"Դուխ" ունեցեք և հայտարարեք,որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում երբեք։
Փաշինյանի "դուխով" կառավարությունը Արցախի հարցում շարունակում է վարել վախվորած քաղաքականություն։
ԱՊՀ արտգործնախարարների համաժողովի նիստում Ադրբեջանը՝ ի դեմս Մամեդյարովի հայտարարում է,որ խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա։
Հայաստանն՝ ի դեմս նախարար Մնացականյանի հայտարարեց,որ ադրբեջանական կողմի հայտարարությունները անընդունելի են։
Բայց ամենակարևորը ցավոք չասվեց։
Նիկոլի սրտի արտգործնախարար Մնացականյանը չի ասում,որ խնդրի անկյունաքարը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր կամքի արտահայտությունն է։
Տղերք,էդ որ ասում եք,ինչ պետք է,դա էլ կբանակցենք,սա է՞։
Լավ իմացեք՝ ինչ ուզեք ու ինչ պետք է,չեք կարող բանակցել։
"Դուխ" ունեցեք Ադրբեջանին ասել,որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը