Yerkir.am-ը գրում է․ «Yerkir.am-ը պարբերաբար հրապարակել է ՀՀ պետական տարբեր մարմիններում տրված պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվություն, որոնց համար հիմք են հանդիսացել լրատվական կայքի հարցումներին տրված գրավոր պաշտոնական պատասխանները:
Կից ներկայացնում ենք հաշվարկված և վճարված պարգևավճարների ամփոփ տարբերակը: Այսպիսով, միջինը 20 ամսվա ընթացում, սկսած 09.05.2019 թվականից, այն է՝ Փաշինյանի իշխանության ձևավորման օրվանից, պետական բյուջեից վճարվել է ավելի քան 51 895 524 750 ՀՀ դրամ կամ 108 115 677 ԱՄՆ դոլար պարգևավճար, ինչն աննախադեպ է իրեն հեղափոխական հռչակած, սոցիալական հավասարության ջատագով, պետական բյուջեի թալանը շահարկած կառավարության համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը