Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այս մասին մայիսի 2-ին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին:
Նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Ես առաջարկում եմ պատգամավորների նկատմամբ խոսելիս ուրիշ ձևով խոսել»:
Ավելի վաղ Վաղարշակ Հակոբյանն իր ելույթում նշել էր, որ ՄԻՊ-ի գործունեության մեջ երկակի ստանդարտներ է տեսնում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը