11 05 2020

Գոնե հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու էին կատաղի արշավ սկսել ՍԴ-ի դեմ. Լիա Իվանյան. Panorama.am

Գոնե հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու էին կատաղի արշավ սկսել ՍԴ-ի դեմ. Լիա Իվանյան. Panorama.am

Panorama.am-ը գրում է. Էլ ի՞նչ մնաց․․․
․․․որ չարեցին թավշյա հեղափոխականները հայությանը վնաս տալու գործում։

Նրանց ապազգային «քաջագործությունների» ցանկը շատ երկար է, գրանցած «հաջողություններն» էլ բավականին կործանարար։ Չենք զլանա մեկ անգամ ևս թվարկել դրանք, ելնելով այն իրողությունից, որ 10-20 տարի ամեն օր կրկնվող հակապետական քարոզի արգասիքն է այսօր Նիկոլն իր թիմով։

Եվ այսպես, երկու տարում լակոտակրատիան հասցրեց՝ -սանձազերծել ազգային արժեքների ու հայ եկեղեցու դեմ հալածանքներ ու վայրահաչոցներ; -Արցախյան բանակցություններում խաբեց ժողովրդին; - ստանձեց ԼԳՏԲ անձանց իրավունքների պաշտպանությունը; -պառակտեց հասարակությունը; -լուծարեց ՀՀ համար կարևորագույն նախարարությունները՝ Գյուղատնտեսության, Մշակույթի և Սփյուռքի; -սորոսականներին վստահվեցին պետական կարևոր պաշտոններ; - դաշնակից պետությունների հետ հարաբերությունների փչացմանն ենք ականատես, - փորձում է վարաբեկել Ապրիլյան քառօրյայի հաղթանակը՝ ստեղծելով ռազմական գործի հետ կապ չունեցող անդամներից կազմված քննիչ հանձնաժողով; -կալանք ու ձերբակալություններ են կիրառվում անցանկալի մարդկանց հանդեպ; - ոտնահարելով օրենք ու իրավունք, անտեսելով միջազգային պահանջները՝ ապօրինաբար կալանքի տակ է պահվում ՀՀ երկրորդ նախագահը; -սեփական ճղճղիմ քմհաճույքներին են ենթարկեցվում ուժային կառույցներն ու իրավապահ մարմինները; -համատարած կիրառվում են երկակի, գրեթե անձնավորված ստանդարտներ; - կառավարման գրեթե բոլոր օղակներում, սկսած ամենավերինից՝ անգրագիտության ու անբարեկրթության շքերթ է; -բյուջեն դարձրել են անձնական օգտագործման գանձարան; -ԱԺ-ն վերածվել է Նիկոլի կամքի դակիչի; - ցանկացած ընդդիմադիր խոսք ու դիրքորոշում ճնշվում է՝ գործի դնելով ոստիկանությունն ու «սամասուդը»․․․․

Կարող ենք դեռ երկար շարունակել, բայց թվարկածից մի քանի կետն էլ լիուլի բավարար է մարդկանց պատասխանատվության ենթարկելու՝ պետություն քանդելու և հայրենիքի դավաճանության համար։ Պետության հիմքերը քանդող դեռ քանի՞ օրենք պիտի ընդունեն այս իշխանությունները, որ հայրենասեր ուժերն ասեն՝ վե՛րջ, բավական է ապականեք Հայրենիքը։

Այսօր էլ ԱԺ-ն վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։

Փորձագետներն ահազանգում են, որ կոնվենցիայի որոշ կետեր հենց հակառակին են տանում։ Միայն այն փաստը, որ տարրական դասարանի երեխային գենդերային «գիտելիքներ» են սովորեցնելու, բավական պիտի լիներ, որ ողջ ժողովուրդը գրողի ծոցն ուղարկեր այս Ազգային Ժողովն ու կառավարությանը։ Սա էլ հո ամեն հայի սրբության սրբոց սեփական երեխային է առնչվելու, այդ թվում զոմբիների ու ֆեյքերի երեխաներին։ Եթե, անշուշտ, չճանաչվի օրենքի հակասահմանադրականությունը։

Գոնե հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու էին կատաղի արշավ սկսել Սահմանադրական դատարանի դեմ։
Է՞լ ինչ պիտի անեն այս իշխանությունները, որ Ազգային անվտանգության համար պատասխանատուները կանգնեցնեն նրանց պետականքանդ ընթացքը։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ