Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է․
«Նախկինում ևս խորհրդարանում տեղի են ունեցել տհաճ և զզվելի միջադեպեր, բայց ընդունենք, որ երկրի ղեկավարի ներկայությամբ նման բաներ ոչ միայն չեն եղել, այլև համարվել են անհնարին:
Իշխանական պատգամավորներն այսօր ցույց տվեցին իրենց իրական վերաբերմունքն իրենց առաջնորդի հանդեպ: Եվ այդ ամենը էդքան կարևոր չէր լինի, եթե խոսքը չգնար պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի մասին:
Վաղը եթե գեներալները ստիպված լինեն իրենց խոսքը ասել քաղաքական և երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ, ոչ մի իշխանական ներկայացուցիչ իրավունք չի ունենա հակադարձելու: Եթե անգամ դուք չեք հարգում, բա մյուսները ինչ՞ու պետք է հարգեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը