Այսօր երկրորդ անգամ մենք ականատես ենք լինում Հայաստանի նորագույն պատմության մեջ չտեսնված բանի: Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանը:
«Առաջինն այն էր, երբ նախագահներ Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ներկայացան դատարան: Այդ օրը ես ինձ շատ վատ եմ զգացել որպես հայ, իրոք տհաճ է տեսնել, որ 3 նախագահ հայտնվել են դատարանում և ինչի՞ համար, ինչի՞ համար է դա արվում, թուրքին ենք ուրախացնո՞ւմ: Այսօր կրկին այս կարևոր օրով ականատեսն ենք, որ Հայաստանի և Արցախի նախկին վարչապետրն են ներկյացրել միջնորդություն և ես՝ որպես հայ, չեմ պատկերացնում դատավորն ինչպե՞ս պետք է դա մերժի, մերժելու բոլոր հնարավոր պատրվակները սպառված են: Հույս ունեմ, որ տիկին Դանիբեկյանն իր մեջ ուժ կգտնի քաղաքական համակարագին դեմ գնալու համար»,- նշեց Արա Վարդանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը