Ամբողջությամբ հարցը քաղաքական է, ինչքան էլ փորձեն իրավական դաշտով անդրադառնալ։ Յուրահատկությունն այն է, որ իշխող ուժն ամբողջությամբ սա քաղաքական դաշտ է տեղափոխել և պարտադրում է, որ Քոչարյանի պաշտպանները իրավական հարթության վրա այդ ամենը դիտարկեն։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։
«Մարտի 1-ի գլխավոր հրահրողը եղել է Նիկոլ Փաշինյանը և նա պատասխան կտա այս ամենի համար։ Այս իշխանության պայմաններում, բնականաբար բացառվում է արդարադատություն իրականացվի, բայց կարծում եմ ժամանակը կգա, որ արդարություն կլինի»,- ասաց Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը