08 05 2020

Ինչ-որ ապացույց կա՞, որ հայրս ազատության մեջ լինելով կազդի դատական գործընթացի վրա․ Լևոն Քոչարյան



Ինչ-որ ապացույց կա՞, որ հայրս ազատության մեջ լինելով կազդի  դատական գործընթացի վրա։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը, անդրադառնալով լրագրողի բիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինելով հնարավոր է ազդի դատական գործընթացի վրա։

«Քանի անգամ բազմիցս խոսել ենք, որ հայրս այս ամբողջ պրոցեսի ընթացքում գրեթե հինգ ամիս լինելով ազատության մեջ ոչինչ չի արել, չի փորձել, նպատակ չի ունեցել, մի բան էլ երկրից դուրս է եղել, հետ է վերադարձել։ Ի միջի այլոց հիմա շատ են խոսում՝ այն մարդիկ, ովքեր հետ չեն վերադառնում, ասում են ՝ ինչու հետ չեն վերադառնում, եթե ճիշտ լինեին կվերադառնային, այդ մարդիկ տեսնելով հորս հետ ինչ է կատարվում, լսելով վարչապետի, ԱԱԾ պետի ՀՔԾ պետի խոսակցությունները, որտեղ դատավորին կոնկրետ հրահանգեր է տրվում, թե ինչ  են անեն, հորս ազատ արձակած դատավորի քրեական գործերը, այս ամենը տեսնելով՝ մարդ կուզենա վերադառնալ երկիր, այս կարգի արդարադատության հետ բախվի»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ