ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկո՛լ, երազածդ «սամասուդը» հասավ Ազգային ժողով: Հիմա էլ ընդդիմադիր պատգամավորներին «սամասուդ» անելու հրահանգ ես տվել, փաստորեն:
Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցածը քո կառավարման պատկերն է: Պետությունն այս վիճակին ես հասցրել քո «թաթիկներ կտրելու», «սամասուդ» անելու, «ծեփելու» կոչերով: Երկիրն ու հասարակությունը սարքել ես հայ-ադրբեջանական սահման: Փողոցում քիթ եք ջարդում, պառլամենտում ծեծուջարդ սարքում:
Այս խուժանության ռեժիսորը դու ես, Նիկո՛լ:
Դե վայելիր, այսօր դոպինգի կարիք չես ունենա խառնակչության սիրահար, պարոն «աննախադեպ»»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը