08 05 2020

Ոնց Ալիևի հերն ա հայերի արյան գնով եկել իշխանության, տենց էլ տղան ա պահում էդ իշխանությունը հայերի արյան գնով. Էլիբեգովա

Ոնց Ալիևի հերն ա հայերի արյան գնով եկել իշխանության, տենց էլ տղան ա պահում էդ իշխանությունը հայերի արյան գնով. Էլիբեգովա

Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկու տարի շարունակ մեր իշխանության բոլոր ռեվերանսներին ու կոմպլիմենտներին Ալիևների ընտանիքը պատասխանում ա վիրավորանքներով և սպառնալիքներով։ Էդ ինքնասիրության կոճակը որտեղ ա, լավ՞: Երբ ա գալու գիտակցումը, որ էդ մարդիկ չեն ուզում խաղաղություն, իրանք ուզում են, որ մենք չլինենք։ Ու ոնց Ալիևի հերն ա հայերի արյան գնով էկել իշխանության, տենց էլ տղան ա պահում էդ իշխանությունը հայերի արյան գնով։ Ու իր կինն ու տղան էլ են պահելու։ Սա աքսիոմ ա, որի հիմքում պատմամշակութային, կրոնական, աշխարհաքաղաքական ու տնտեսական խորը դրդապատճառներ կան։ Ու չէ, շողոքորթելով դա կոտրել չի ստացվի։ Առհասարակ հաղթողը չպիտի ոչինչ խնդրի, ոչինչ մուրա։ Իրենք դա որպես թուլություն են ընկալում։ Ու չեն խնայելու ոչ ձեզ, ոչ մեզ։ Միացրեք էդ ինքնասիրության կոչակը վերջապես։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ