ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․
«Մտածում եմ՝ կանե՞ր արդյոք Ադրբեջանի ղեկավարը հայտարարություն՝ առ այն, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված Արցախի խնդրի լուծման հարցում:
Դժվար թե, առավելևս՝ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից...
Ուզում եմ հասկանալ՝ Ադրբեջանի ի՞նչն է կառուցողական՝ ագրեսիվ քարոզչական պատերազմը՞, պատմությունն ամբողջ աշխարհին խեղաթյուրված մատուցելը՞, թե՞ խաղաղ բնակչության և մեր զինվորների ուղղությամբ մահաբեր գնդակներ արձակելը...
Լավ էլի...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը