07 05 2020

Դուք հայ եք և չեք կարող ազգադավ գործընթացի մաս կազմել. բաց նամակ Դանիբեկյանին

Դուք հայ եք և չեք կարող ազգադավ գործընթացի մաս կազմել. բաց նամակ Դանիբեկյանին

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բաց նամակ Դատավոր Աննա Դանիբեկյանին

Հարգելի Տիկին Դանիբեկյան,

Վաղը` մայիսի 8-ին, դուք վերադառնալու եք Նախագահ Քոչարյանի և մյուսների գործի քննությանը։

Ես քաջ գիտակցում եմ, որ դուք այս գործով ուղղակի և անուղղակի ճնշումների եք ենթարկվում իշխանության կողմից:

Ստեղծված այս բարդ իրավիճակում դուք պետք է պատասխանեք մեկ հարցի. Ինչքա՞ն կմնա այս ապօրինի քայլերի դրդող իշխանությունը։ Մինչ օրս տպավորություն է, որ դուք Ձեզ համոզել եք, որ իրենք երկար են մնալու և դրանով իսկ պայմանավորված անդադար մերժել եք պաշտպանության բոլոր միջնորդությունները։

Միթե՞ դեռ չեք հասկացել, որ այս իշխանության օրերը հաշված են և պետության գլուխ գալու են իրոք պետականամետ այրեր, որոնց պետք են կլինեն անաչառ դատավորներ, իսկ կամակատարները կկանգնեն դատարանի առջև: Մի դիտարկեք այս պնդումս իբրև սպառնալիք, այլ դիտարկեք այն որպես պարզապես մոտ ապագայի կանխատեսում։

Հենց այսօր է այն պահը, երբ դուք պետք է գիտակցեք, որ Արցախը աճուրդի հանած իշխանությունը չունի ապագա պաշտոնավարման որևէ տարբերակ։ Չունի և չի ունենա։ Այս իշխանության բոլոր քայլերը միանգամայն ապացուցում են այն փաստը, որ իրենք եկել են մեր հայրենիքը կազմաքանդելու։ Դուք հայ եք և ուղակի չեք կարող ազգադավ գործընթացի մաս կազմել։ Միթե՞ դեռ գլխի չեք ընկել, որ Նախագահ Քոչարյանին ամեն կերպ կալանքի տակ պահելը կապված է միմիայն Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման հետ։

Տիկին Դանիբեկյան, դուք դեռ կարող եք ձեր անունը ամրագրել արդարության համար մարտնչող դատավորների շարքում և տարիներ անց պարծենալ ձեր այս որոշումով։
Կհանձնեք Արցախը թե՞ ոչ, որոշումը Ձերն է։

Արդարադատությունը այսպես թե այնպես կվերականգնվի, միակ հարցն այն է, արդյոք դուք կլինեք այն վերականգնողների շարքում, թե ոչ»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ