Ադրբեջանի ԱԳՆ պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հնչեցրած հայտարարություններին։ Այս մասին հայտնում է Vestikavkaza.ru-ն։
«Նման քայլերով Հայաստանի վարչապետը խոստովանում է, որ հենց Երևանն է, որ ամեն կերպ խոչընդոտում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ այդպիսով նաեւ խոչընդոտում ռեգիոնում խաղաղության եւ անվտանգության հաստատմանը»։
Այդ հայտարարությունները բացահայտ կերպով ցույց են տալիս, թե ով է հրաժարվում բանակցություններից եւ միջազգային հանրության պահանջների կատարումից, առաջին հերքին ՄԱԿ ԱԽ բանաձեւերի կատարումից, եւ այդպիսով խոչընդոտում է հակամարտության լուծման միջազգային ջանքերին։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ նման հայտարարությունները չեն նպաստում հակամարտության կարգավորմանը եւ պետք է գիտակցի, որ Բաքուն հիմնվելով Ադրբեջանի Սահմանադրության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա, վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ նշել է, որ հակամարտության կարգավորման պրոցեսում ցանկացած լարվածության առաջացման պատասխանատվությունն այսպիսով ընկնում է հայկական կողմի վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը