07 05 2020

​Բաքվի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

​Բաքվի պատասխանը՝  Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ պատասխանել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հնչեցրած հայտարարություններին։  Այս մասին հայտնում է Vestikavkaza.ru-ն։

«Նման քայլերով Հայաստանի վարչապետը խոստովանում է, որ հենց Երևանն է, որ ամեն կերպ խոչընդոտում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ այդպիսով նաեւ խոչընդոտում ռեգիոնում խաղաղության եւ անվտանգության հաստատմանը»։

Այդ հայտարարությունները բացահայտ կերպով ցույց են տալիս, թե ով է հրաժարվում բանակցություններից եւ միջազգային հանրության պահանջների կատարումից, առաջին հերքին ՄԱԿ ԱԽ բանաձեւերի կատարումից, եւ այդպիսով խոչընդոտում է հակամարտության լուծման միջազգային ջանքերին։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ նման հայտարարությունները չեն նպաստում հակամարտության կարգավորմանը եւ պետք է գիտակցի, որ Բաքուն հիմնվելով Ադրբեջանի Սահմանադրության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա, վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ նշել է, որ հակամարտության կարգավորման պրոցեսում ցանկացած լարվածության առաջացման պատասխանատվությունն այսպիսով ընկնում է հայկական կողմի վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ