Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իմ գնահատմամբ, մոտ օրերս իշխանությունը զավթած անձինք գնալու են փոփոխությունների կառավարության կազմում։ Սովորաբար, նման փոփոխությունները բերում են իրենց հետ հասարակությունում նոր սպասումներ և դրանով ժամանակ շահում իշխանության պահպանման համար։
Ըստ այդմ պետք է հեռացվեն առնվազն 2 ամենախոշոր բացթողումների համար մեղավոր նշանակված անձինք։ Ըստ իս, մեկը դա Փոխ - Վարչապետ Մհեր Գրիգորյանն է, որին կմեղադրեն գազի հետ կապված բանակցությունները տանուլ տալու մեջ և Առողջապահության նախարարն, որին կմեղադրեն իրավիճակային սխալ որոշումների մեջ։ Կասկած չունեմ, որ չեն հանի գործից Զոհրաբ Մնացականյանին՝ քանզի վերջինս "փայլուն" իրականացնում է իր դեմ դրված խնդիրները՝ Արցախի հարցում փուլային տարբերակի բանակցություններ և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում։
Ապրենք և տեսնենք...
Հ.Գ. ինչ ուզում եք արեք, քանզի ճաղերի ետևում հայտնվելու ձեր օրերը հաշված են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը