06 05 2020

Ծառայողական խորհրդակցություն՝ Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ

Ծառայողական խորհրդակցություն՝ Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ

Մայիսի 5-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքների համալիրը, անդրադարձ է կատարվել այն հանձնարարականների կատարմանը, որոնք ստացել էին խորհրդակցության մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից:

Ծառայողական խորհրդակցության ավարտից հետո բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները ժամանել են բանակի ‹‹Ասպարեզ›› ուսումնական կենտրոն, որտեղ ծանոթացել են նորարարական տեխնիկական լուծումներով արդիականացված հրաձգային զինատեսակների տեխնիկական հնարավորություններին ու կիրառման առանձնահատկություններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ