ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մեզ շատ են ասում օգնեք իշխանություններին, որ երկիրը առաջ գնա: Մեկ տարուց ավել հերթով նախագծեր ենք բերում` աչքի առաջ ունենալով առկա և ապագայում ծագելիք խնդիրները: Իշխանությունները մերժում են այդ մեկնած ձեռքը, որից հետո արժանանում են մեր քննադատությանը: Այն նույն մարդիկ, որ ասում էին օգնեք հիմա էլ հարցնում են, թե ինչո՞ւ եք քննադատում ու խանգարում: Օգնեք մի խանգարեք ու այդտեղ հասկանում ես, որ ինչքան էլ օգնենք միևնույն է, եթե կամք չկա ռեֆորմ անելու այդ ռեֆորմը չի լինելու:
Մեր բոլոր քննադատությունները յուրահատուկ օգնություններ են կառավարող թիմի համար, բայց բնականաբար դրա ընկալումն էլ չկա:
Այսօր բոլորը հիշել էին, թե ինչպես իշխանությունները տապալեցին մեր նախագիծը ԱԱԾ և Ոստիկանության բարձրաստիճան պաշտոններում համակարգից դուրս նշանակումների մասին:
Ստացվում է, որ համակարգային բարեփոխումների չեն գնում, բայց ըստ իրենց նեղ հետաքրքրությունների գտնում են օրենքը շրջանցելու ճանապարհներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը