ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում են կառավարության՝ մեր աղբյուրները։ Պաշտոնական հաղորդագրություն այս մասին դեռ չի տարածվել, խոսնակը չի մեկնաբանել, Էրիկ Գրիգորյանը հարցին չի պատասխանել։ Հերքում չկա և եթե չեն փոշմանել, ուրեմն չի էլ լինի։
Էրիկ Գրիգորյանը Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին։ Մինչ այդ` 2017 թվականի փետրվարի 22-ից, աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը