05 05 2020

Աննա Դանիբեկյանը իրավունք չունի մերժել մեր պատմությունը. նախկին վարչապետ

Աննա Դանիբեկյանը իրավունք չունի մերժել մեր պատմությունը. նախկին վարչապետ

«Աննա Դանիբեկյանը պետք է իմանա, որ այդ օրը, եթե նա այլ դատավճիռ կայացնի, որի արդյունքում Քոչարյանը չհայտնվի ազատության մեջ, նա ինքը անձամբ, ստանձնում է բոլոր զարգացումների ուղիղ պատասխանատվությունը:
Նա այս երկրի քաղաքացի է, նա կարող է չընդունել, չհասկանալ, մերժել ինձ, բայց նա չի կարող մերժել մեր պատմությունը, իրավունք չունի մերժել Շուշիի գրավումը: Հասկանում եք, դրանք հաղթական ցուցիչներ են, մենք դրանով ենք ճանաչելի դառնում շատ դեպքերում: Հիմա Աննա Դանիբեկյանը պետք է խորրդակցի իր ընտանիքի անդամների հետ, թե ինչ պատասխանատվություն է վերցնում իր վրա, սերունդները նրան չեն ներելու, եթե նույնիսկ մի շաբաթ հետո որոշում կայացնի ազատ թողնելու նորից ինքը ձախողած կլինի, այդ օրը պետք է լինի որոշումը:

Պետք է չնշանակեր այդ օրը, եթե նշանակել է` ուրեմն նա պետք է պատմականորեն գիտակցի այն պատասխանատվությունը, որն ինքը ստանձնում է: Ես շատ կուզենայի, որ ինքը ստանձնում է»,- այս մասին «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունը` անդրադառնալով մայիսի 8-ին նշանակված դատական նիստին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ