04 05 2020

​Ազգային ժողովը խորհրդի նիստ է արել

​Ազգային ժողովը խորհրդի նիստ է արել

Մայիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել  է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է պարտադիր քննարկման 6, գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած 12 եւ գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած 5 հարց, մայիսի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 27 հարց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ