01 05 2020

Թո՞ւրք եմ, որ հների հետ եմ աշխատել, մարզպետը հետևիցս է ընկել. համայնքապետ․ News.am

Թո՞ւրք եմ, որ հների հետ եմ աշխատել, մարզպետը հետևիցս է ընկել. համայնքապետ․ News.am

News.am-ը գրում է․ «Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եւ Վարդաբլուրի արդեն նախկին համայնքապետ Ռուսլան Օհանյանը համագործակցում են, որպեսզի ես ազատման դիմում գրեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյուլագարակի համայնքապետ Գյուլագարակի համայնքապետ Մհեր Գեւորգյանը։

«Վարդաբլուրի համայնքապետ Ռուսլան Օհանյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել, ես էլ տարել էի նոր համայնքապետին ծանոթացնելու։ Նոր համայնքապետն իր տեղակալն է, ոչ իմ բարեկամն է, ոչ էլ ծանոթս, բնակիչներն էլ ուրախ են։ Իսկ ես իրեն չեմ սպառնացել, ոչինչ չեմ ասել։ Պատճառն էլ այն էր, որ նա ինձ հետ չէր աշխատում, մենք չէինք համագործակցում, չէր ենթարկվում որեւէ կանոնի, չէր լսում, իր աշխատանքը պատշաճ չէր կատարում։ Անգամ տեղյակ չէր պահում՝ ուր է գնում աշխատանքային առումով, նա ամբողջովին վստահությունը կորցրել էր։ Քանի որ բացարձակ գյուղի մասին չէր մտածում, բացարձակ որեւէ աշխատանք չէր կատարում, եւ ամբողջ օրը «ֆեյսբուքի» դեմը նստած էր, ասել եմ, ու երեկ էլ եմ ասել՝ անհարմար է, դուրս արի «ֆեյսբուքից» ու սկսի աշխատել։ Երբ զանգում էինք, չէինք կարողանում կապի դուրս գալ իր հետ, ախր դա իր բնակիչներն են պատմել»,- պատմեց Մհեր Գեւորգյանը։

Նա ասաց, որ երբ Վարդաբլուրին որեւէ օգնություն էր գալիս, ինքը տեղեկություն չէր ունենում այդ օգնությունների ճակատագրի մասին. «Իր գյուղին մարզպետի հետ համագործակցում ու օգնություններ էր բերում, բայց չգիտեմ՝ ում եւ ինչ է տալիս։ Ինձ զանգում են համայնքի բնակիչներն ու բողոքում, թե պարոն Գեւորգյան, ինչո՞ւ իմ ընտանիքին այդ աջակցությունից չի հասել, ախր ես անգամ տեղյակ չեմ լինում, որ աջակցություն է եկել գյուղ։ Ասում եմ՝ պարոն Օհանյան, ինչո՞ւ ես էլ տեղյակ չեմ լինում, ինձ ասում է՝ դա քո հետ կապ չունի, մարզպետի աջակցությամբ է եղել»։

Մհեր Գրիգորյանը պնդեց, որ Լոռու մարզպետն իր հրաժարականն է ուզում, որպեսզի Ռուսլան Օհանյանին նշանակի Գյուլագարակի համայնքապետ. «Բոլորն արված է մարզպետի կողմից։ Այսօր այնպիսի հայտարարություն արեց՝ զարմացել էր ամբողջ գյուղը։ Անհիմն բաներ է ասում, մարզպետ մարդ է՝ չի ամաչում։ Ես 7 գյուղ համերաշխ կառավարում եմ։ Պատճառն այն է, թե ես հների հետ եմ աշխատել, սրա համար ինձ հետ չեն ուզում աշխատել։ Ուղղակի մարզպետն իմ հետեւից է ընկել։ Թող գա ինձ ստուգի։ Անհիմն բաներ է հայտարարում, անգամ իմ տունը չունեմ, պապիս ու հորս տանն եմ ապրում, 20 մլն վարկ ունեմ, անասուն եմ պահում, ինքն էլ ինկուբատորում է ապրում, գրասենյակից էլ դուրս չէր գալիս։ 18 տարի աշխատել եմ գյուղապետ, ու տեսնում եմ, որ իրենք համայնքում խմորումներ են ստեղծում։ Հո թուրք չե՞մ, ի՞նչ անենք, որ հների հետ եմ աշխատել։ Ընտրություններին 9000 բնակչից 5000 ձայն եմ հավաքել, իսկ մարզպետը 200 ձայն՝ ամբողջ Վանաձորից։ Թող ինձ պատճառն ասի՝ դուրս կգամ։ Նա բոլոր համայնքապետերին կանչում ու ասում է՝ դուրս եկեք»։

Գյուլագարակի համայնքապետն ասաց, որ համայնքի բնակիչները դեմ են իր հրաժարականին. «Ես պատրաստվում էի դուրս գալ, որովհետեւ լարված մթնոլորտ է, բայց իմ բնակիչները դեմ են իմ դուրս գալուն, պատրաստվում էին թունելը փակել, հորդորել եմ չանել՝ համավարակով պայմանավորված։ Պատրաստում եմ պայքարել, չեմ գնա, հայցեր եմ պատրաստվում ներկայացնել»։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Ռուսլան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր իր ազատման մասին այսպես.

«Ուզում եմ մեծ ցավով տեղեկացնել, որ Գյուլագարակ խոշորացված համայքի ղեկավար Մհեր Գեւորգյանն իր աշխատակազմով, ընդհուպ մինչեւ վարորդ, ներկայացել էր իմ աշխատասենյակ: Երկու րոպե տեւող այցի նպատակը իմ աշխատանքից ազատման դիմումի պահանջն էր: Պատճառը իմ կողմից Մարզպետի կամ որոշ ֆեյսբուքյան էջերում կատարված գրառումները հավանելն է լայքել կամ նմանատիպ անհիմն մեղադրանքներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ