30 04 2020

Իշխանությունը հավակնում է դառնալ հետխորհրդային տարածքում ամենաանմեղսունակը․ Փաշոյան

Իշխանությունը հավակնում է դառնալ հետխորհրդային տարածքում ամենաանմեղսունակը․ Փաշոյան

Պատմաբան, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ակնարկում է, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը այլ երկրի հատուկ ծառայությունների հավաքագրված գործակալ է։

Իսկ ես ակնարկում եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը հավակնում է դառնալ հետխորհրդային տարածքի ամենաանմեղսունակ իշխանությունը, քանի որ ռացիոնալ անհատը չի կարող ինչ-որ մեկին ԱԱԾ տնօրեն նշանակել, կոռուպցիայի դեմ պայքարի հերոս դարձնել, իսկ հետո պնդել, թե այդ մեկը օտար գործակալ է։

Ի դեպ վարչապետի մամուլի քարտուղարի սկանդալային հայտարարությունից անցել է երկու օր, բայց իրավական հետևանքներն այդպես էլ բացակայում են։ Այս առումով կարող ենք ենթադրել, որ դա վարչապետ Փաշինյանի հերթական էմոցիոնալ և անպատասխանատու պոռթկումն էր, ինչպես՝ վեթինգը, անցած տարվա թվացյալ դավադրությունը, պետական համակարգի դիմադրելը, հիբրիդային հեղաշրջումը և այսպես շարունակ։

Ընկերներ, ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ իրավիճակը չափազանց լուրջ է ու վտանգավոր»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ