«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան ընդհարմանը, նշեց․
«Հանրապետության վարչապետը, այսինքն այդ պաշտոնը զբաղեցնող անձը մի քանի օր առաջ խոսում էր ինքնիրավչության մասին եւ որեւէ զարմանալու բան չկա, որ որոշ մարդիկ սկսել են հետեւել վարչապետի հորդորներին եւ կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել երեկ Գավառում եւ այսօր Արթուր Դանիելյանի եւ Ալեն Սիմոնյանի միջեւ, դա ուղղակի հասարակության արձագանքն է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Նիկոլ Փաշինյանը փորձում է լարել իրավիճակը բոլոր հնարավոր տարբերակներով։
Նա գիտակցում է, որ հանրությունը արդեն իսկ դժգոհ է իր կառավարումից։ Տնտեսակսն առումով երկիրը գտնվում է բավականին բարդ իրավիճակում եւ փոխանակ կառավարությունը եւ իշխանությունը մի կողմ դնեն բոլոր քաղաքական տարաձայնությունները եւ զբաղվեն երկրի առաջադիմումով, զբաղված են անհատական հարցերի լուծմամբ»։
Հայաստանում այսօր կա մեկ գերխնդիր։ Դա Արցախի հարցն է։ Ամենասկզբից էլ պարզ էր, որ այս իշխանությունը բերվել է երկու նպատակով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը եւ Արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծումը; Եվ, ինչպես մենք այս վերջին մեկ ամսում ականատես ենք լինում, երկու խնդրում էլ այս իշխանությունն առաջընթաց ունի։ Ռուսաստանի հետ հարաբերությունները պատմականորեն ամենավատ մակարդակի վրա են եւ արդեն իսկ մենք բոլորս ականատեսն ենք նրան, որ Արցախյան հարցով սեղանի վրա բանակցվում է փուլային տարբերակը, որը ես համարում եմ կործանարար Արցախի համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը