ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպին, հիշեցրեց հայտնի ասացվածքը՝ «քամի ցանողը փոթորիկ է հնձում»։
«Շատ նորմալ է, որ դու քո համավարակի ժամանակ լայվում ասում ես, որ կարող էինք սամասուդ անել, վերջը սա է լինելու։
Մեռանք ասելով, որ չենք վախենում շինծու քրեական գործերից, հիմա ստիպված ենք այսպես էլ ասել՝ մենք բռնությունից էլ չենք վախենում, ուրիշ բան թող մտածեն։ Մենք նման դեպքերի հավանականության մասին խոսում ենք արդեն 2 տարի, պարզապես այս պահին դա իրականացավ։ Այստեղ ենք, որովհետև Արթուր Դանիելյանը մեր ընկերն է, և երկրորդ, մենք ուզում ենք իրենց բացատրել, որ քաղաքականությունը շատ լուրջ բան է, և քաղաքականության մեջ ցանկացած փոքրիկ գործողություն 1-2 տարի հետո տալիս է այսպիսի արդյունքներ։ Այսպես է ստացվում, երբ վարչապետը «սամասուդից» է խոսում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը