29 04 2020

Իշխանությունը զբաղված է շոուների միջոցով կեղծ օրակարգեր ներմուծելով․ քաղաքագետ

Իշխանությունը զբաղված է շոուների միջոցով կեղծ օրակարգեր ներմուծելով․ քաղաքագետ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համառոտ հիշենք ինչ է կատարվել վերջին 2 օրվա ընթացքում․

– Լավրովը դեռ սպասում է պատասխանի այն մասին, որ Նիկոլը սուտ է խոսել ղարաբաղյան կարգավորման եւ հայ-ռուսական հարաբերությունների մասին

– Հազարավոր քաղաքացիներ հոսանքազրկվել են

– Գավառում տեղի է ունեցել իրական ճակատամարտ, կա 4 զոհ, եւ այդ ամենը՝ ոստիկանապետի ներկայությամբ

– Ucom-ի բաժնետերերը հայտարարել են, որ իշխանությունները ցանկանում են իրենցից խլել բիզնեսը
Իշխանությունների արձագանքը
– Լավրովին պատասխան չկա՝ այսինքն Նիկոլը ընդունում է որ սուտ է խոսել

– Կոմունալների մասին Նիկոլը հայտարարեց, թե՝ էհ, ասել է որ կարելի է չմուծել, բայց հո չի երդվել, այսինքն ընդունեց, որ սուտ է խոսել

– ԱԺ-ում երկու պատգամավոր քֆուր-շոու են բեմադրում դատարկ տեղը

– Նիկոլի մամուլի քարտուղարը վրա-վրա հայտարարություններ է անում Միքայել Մինասյանի, օիլգարխիկ ռեժիմի, կաշառակերների ու հանցագործների մասին, բայց Նիկոլի իշխանությունը 2 տարվա մեջ գեթ մեկ կոռուպցիոն գործ չի բացահայտել, որը դատարանը կհաստատեր։

Այսինքն, իշխանությունը բացարձակ անհաղորդ է երկրի խնդիրներին, ադեքվատ արձագանք չի տալիս հանրապետության զարգացումներին, անընդհատ սուտ է խոսում, այս կրիտիկական վիճակում զբաղված է զրպարտությունների եւ շոուների միջոցով կեղծ օրակարգեր ներմուծելով»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ