28 04 2020

ԱՄՆ պետդեպարտամենտը նախատել է Հայաստանին և Ադրբեջանին

ԱՄՆ պետդեպարտամենտը նախատել է Հայաստանին և Ադրբեջանին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի խախտումների մասին:

2019 թվականին Հայաստանում զրահատեխնիկայի ընդհանուր քանակը  շարունակում էր գերազանցել սահմանափակ սպառազինության մասին պայմանագրի թույլատրելի սահմանը, նշվում է Պետդեպարտամենտի` սպառազինությունների վերահսկման, չտարածման եւ զինաթափման պայմանագրերին և պարտավորություններին հետևելու մասին զեկույցում:

Ըստ զեկույցի` մտահոգիչ է նաև սույն պայմանագրով նախատեսված մի շարք այլ պարտավորությունների չկատարումը:

Ինչպես նշվում է զեկույցում, Ադրբեջանում 2019-ին երկրի սպառազինությունների ընդհանուր քանակը շարունակել է գերազանցել զենքի սահմանափակման մասին համաձայնագրի սահմանները, չեն կատարվել նաեւ պայմանագրով նախատեսված որոշ այլ պարտավորություններ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ