27 04 2020

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել

Ստեփանակերտում ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի միջև։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր Ստեփանակերտում ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Օրեր առաջ Երևանում կայացած հանդիպումից հետո ձևավորված օրակարգային հարցերը չեն փոխվել. նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված անվտանգային իրավիճակ, պաշտպանական ոլորտի բարեփոխումներ, անվտանգության ոլորտի ծրագրերի շարունակական ապահովում և ինստիտուտների ներդաշնակեցում:

Բոլոր հարցերի շուրջ ունեցել ենք արդյունավետ քննարկում՝ միտված ապագայի սերտ համագործակցությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ