25 04 2020

Ուզում եմ դիմել հոգեբաններին՝ Նիկոլն ադեկվա՞դ է, թե՞ ոչ․ Շանթ Հարությունյան



Tert.am-ը գրում է․ «Հայկական կողմն ասում է, որ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա։ Կա դիտարկում, որ Նիկոլը խաբել է, բայց ես էլ ուզում եմ դիմել հոգեբաններին, որպեսզի իրենք հստակեցնեն՝ Նիկոլն ադեկվա՞դ է, թե՞ ոչ։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

Ըստ Շանթ Հարությունյանի՝ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների՝ չհասկանալով բանակցություններն ինչ են․ «Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մենք Ալիևի հետ զրուցում ենք, չենք բանակցում։ Դե Լավրովի նման «հարց լուծողներն էլ» ասում են՝ եղավ Նիկոլ ջան, դու զրուցի, վերջում էլ թուղթը կստորագրես»։

Շանթ Հարությունյանի համոզմամբ՝ տարածաշրջանում  ստատուս-քվոն կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չլուծված հարցեր ունի Ալիևի հետ։

Ըստ Շանթ Հարությունյանի՝ այս իշխանությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը թշնամիներին ճանաչելու խնդիր ունի:

Հարցին՝ ի վերջո այս իշխանությունն անցնող երկու տարում ի՞նչ է արել, ինչի՞ է հասել, Շանթ Հարությունյանը պատասխանել է. «Ես, իսկապես, չգիտեմ Նիկոլ Փաշինյանն ինչ է անում, բայց գիտեմ մի բան՝ ասել է, որ սրան-նրան դատելու է, դա էլ անում է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ