Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պարզվում է՝ փակ չէր, այլ ընտրովի բաց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Նա գրել է. «Այս իշխանությանը շատ հարցերում չեմ հասկանում։
Այսօրվա իրադարձություններն առավել քան ապշեցուցիչ են։
Ծիծեռնակաբերդ-հուշահամալիրը պարզվում է փակ չէր, այլ՝ ընտրովի բաց…
Խորհրդարանական երկրում խորհրդարանական ընդդիմության համար էր փակ...
Անկեղծորեն չգիտեմ՝ ինչ ասել…»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը