23 04 2020

Դարձյալ տուժեց աշխատավարձով ապրող «հպարտ», բայց խեղճ քաղաքացին․ Գևորգ Պետրոսյան

Դարձյալ տուժեց աշխատավարձով ապրող «հպարտ», բայց խեղճ քաղաքացին․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․

«Ես ոչ մաթեմատիկայի գիտակ եմ, ոչ էլ բժշկության, բայց մի բան, այնուամենայնիվ, անվիճելի է, եթե վարակվողների քանակն օր-օրի գերազանցում է ապաքինվածների  քանակը, ուրեմն վարակի դեմ պայքարում, մեղմ ասած,  առաջընթաց չկա: 

Այդ իրավիճակին որքանո՞վ է համահունչ մի շարք սահմանափակումների վերացումը...

Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում...

Երբ ես գրառում արեցի սահմանափակումներն անհաշվենկատ իրականացնելու,  մարդկանց տանը նստացնելու և սովի մատնելու անթույլատրելիության մասին, ով ասես՝ ամենավերջին վիրավորանքներով կեղծ էջերից դմփ-դմփացին, բա հիմա ինչու՞ են լռում էտ հրոսակները։

Թե՞ արդեն կարող ենք արձանագրել, որ այդ սահմանափակումներն էն գլխից էլ անիմաստ ու ինքնանպատակ են եղել, և արդյունքում դարձյալ տուժեց աշխատավարձով ապրող քաղաքացին, «հպարտ», բայց խեղճ ու ընկճված քաղաքացին...»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ