21-րդ դարը գերհագեցած է Երկիր մոլորակում տեղի ունեցող աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխություններով, այն է՝ արևի տակ տեղ ունենալու և ապրելու համար կենսական պատերազմների մղում, հին պետությունների ոչնչացում և նորերի ստեղծում, համաշխարհային տնտեսական ճգնաժամեր և նմանօրինակ բազում այլ արհավիրքներ։ Եվ, բնականաբար, այս ամենին դիմակայել կարողանում են այն ազգերը, որոնց ժողովուրդը միասնական է, հավատավոր, ազնիվ և պատվախնդիր ինչպես իրենց ներքին խնդիրները միասնաբար լուծելու ունակությամբ, այնպես էլ իրենց արտաքին հարաբերություններն, ի շահ իրենց ազգի և պետության, իմաստուն ձևով կառուցելու քաջատեսությամբ:
Անկախ նրանից, թե ամեն օր ինչեր են կատարվում պետությունների ռազմաքաղաքական հարցերի օրակարգում, Աստծո կողմից մեզ՝ հայերիս, որպես ծննդավայր և բնակավայր տրված Հայկական բարձրավանդակն անփոփոխ է ու հավերժական արժեք, և, մեր կյանքի գնով, արժանի պաշտպանության՝ հատկապես հայ ազգի ոխերիմ թշնամիներից՝ հորինված Ադրբեջանից և Թուրքիայից:
Արարչի կողմից ստեղծված Հայ Ազգը, Հայկ Նահապետից մինչ օրս, բազմահազար հայորդիների արյան գնով, միշտ պաշտպանել և պաշտպանելու է Հայկական բարձրավանդակը բոլոր տեսակի թշնամիների ոտնձգություններից:
Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում ամփոփված են Արցախի և Հայաստանի պաշտպանության համար մարտիրոսված բազմահազար հայորդիների աճյունները: Եվ, նահատակված քաջորդաց զավակների որբանալը բացառապես մեկ մխիթարություն ունի՝ Հայոց Սուրբ Հողի պաշտպանությունը, որն առաքելություն է յուրաքանչյուր հայի համար:
Հայաստանի իշխանությունը կարող է որոշումներ կայացնել ցանկացած հարցի, բայց ոչ երբեք Հայոց Սուրբ Հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու վերաբերյալ: Դա նույնն է, որ քննարկես և որոշում կայացնես ազգիդ, ընտանիքիդ, ծնողներիդ և զավակներիդ լինելության կամ չլինելության վերաբերյալ:
Փաշինյան Նիկո՛լ, ո՛չ մեկդ, երբե՛ք իրավունք չունեք անգամ քննարկելու Հայոց Սուրբ Հողի ճակատագիրը, քանզի գոյություն ունի մեկ ճշմարիտ ուղի և առաքելություն. միշտ պատրաստ լինել մեռնելու հանուն Հայոց Սուրբ Հողի և Հայ Ազգի պաշտպանության:
Հայաստանի ցանկացած իշխանության կողմից հանցագործությո՛ւն և պետական դավաճանությո՛ւն են նույնիսկ Արցախի ազատագրված տարածքների հանձնման վերաբերյալ քննարկումները:
Փաշինյան Նիկո՛լ, մեր իմաստուն ապուպապերի քրտնաջան աշխատանքով, մեր հերոս քույր-եղբայրների արյան գնով պահած, պաշտպանած և ազատագրած Հայոց Սուրբ Հողը հանձնողին հողի՛ն ենք հանձնելու: Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը