Ես հավատում եմ ՀՀ արտգործնախարարին: Կարծում եմ՝ ՀՀ արտգործնախարարությունը պետք է պարզաբանումներ պահանջի ՌԴ ԱԳՆ-ից, ավելին՝ կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանն ինքը պետք է անդրադառնա այս թեմային, քանի որ սա շատ շահարկվող հարց է: Այն ամենահստակ ձևով պետք է պարզաբանվի: Հայաստանում չեմ պատկերացնում իշխանություն, որը կարող է գնալ այնպիսի զիջումների, որոնք ներկայացված են այդ փաստաթղթի շրջանակում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտութան կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը և դրան հետևած ՀՀ ԱԳ նախարարի հերքմանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը