22 04 2020

Հացադուլի մեջ գտնվող կալանավորների թիվն ավելանալու է, եթե օր առաջ քայլեր չձեռնարկվեն. Նաիրա Զոհրաբյան

Հացադուլի մեջ գտնվող կալանավորների թիվն ավելանալու է, եթե օր առաջ քայլեր չձեռնարկվեն. Նաիրա Զոհրաբյան

Հակաճգնաժամային միջոցառումների մեջ հղիների մասով ծրագիրը կիսահղի ծրագիր է: Այս մասին ապրիլի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այստեղ ակնհայտ անհամաչափություն կա: Ասենք հղի ուսուցչուհի է, 24 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ինքը չի համարվում շահառու, բայց իր հարևանը, որի ամուսինը պայմանագրային ծառայող է, ստանում է 170 հազար դրամ աշխատավարձ, նա շահառու է: Այդքան մեծ չեն հղիություն ունեցող  կանայք, եկեք այս հարցում տարբերակված մոտեցում չցուցաբերենք»,- ընդգծեց նա:

ԲՀԿ պատգամավորն անդրադարձավ նաև «Վանաձոր» ՔԿՀ-ում  20 դատապարտյալ հացադուլի խնդրին, նշելով, որ այս թիվն ավելանալու է, եթե օր առաջ քայլեր չձեռնարկվեն. «Արմավիր» ՔԿՀ-ում էլ 12 կալանավորներ գրավոր դիմել են ՔԿՀ պետին և հրաժարվում են ՔԿՀ սնունդից: Անհասկանալի է, եթե ծնողներին, հարազատներին թույլ չեն տալիս հանձնուքի մեջ ներառել միրգ , չոր քաղցրավենիք, այդ դեպքում ինչո՞ւ են թույլ տալիս, որ այն կալանավորը, ով ունի քարտ, ՔԿՀ-ի կողքի բուդկայից նույն միրգն ու քաղցրավենիքն առնի: Այսինքն այստեղ կա ակնհայտ անհամաչափություն: Երբ հարազատները բերում են հանձնուքը, միջից հանում են չոր քաղցրավենիքը, հանում են միրգը, ասում են՝ մենք միրգ տալիս եք: Բայց միրգ տալիս են 2-3 օրը մեկ, կամ օրական մի հատ խնձոր»,- հայտարարեց Զոհրաբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ