Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի դեպքում հնարավոր սցենարներին: Քաղաքագետի դիտարկմամբ՝ փուլային տարբերակը խոստում է՝ տարածքների դիմաց: Սուրեն Սարգսյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ ռազմական գործողություններ չեն լինի, խաղաղապահներ կներգրավվեն, փախստականները կվերադառնան, համատեղ բնակության ծրագրեր կիրականացվեն և անորոշ ժամանակ անց տեղի կունենա հանրաքվե (երբ կողմերը վերջապես գան համաձայնության մասնակիցների թվի, նրանց իրավահաջորդների և այլ հարցերի շուրջ)։ Այսինքն՝ խոստում տարածքների դիմաց։
Հիշում եմ նաև Ռուսական կողմի մշտական դժգոհությունն առ այն, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն խոստացել էին չմեծացնել դաշինքը դեպի Ռուսաստանի սահմաններ, բայց խոստումը չէին պահել։
Դե պարզ է չէ՞, որ մի քանի տարուց ոչ Պուտինա լինելու, ոչ Թրամփ, ոչ Մակրոն, ոչ էլ երաշխիքի կտրոն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը