21 04 2020

Հայաստան կբերվի ատոմային մեթոդների հիման վրա ստեղծված 2000 թեստ. Ավետ Ադոնց



«ՀՀ ԱԳՆ-ն աշխատում է երեք ուղղություններով»,- այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով այն գործողություններին, որոնք իրականացնում է ՀՀ ԱԳՆ-ն Сovid19-ի դեմ պայքարի շրջանակում։

Ավետ Ադոնցն ԱԳՆ աշխատանքները բաժանեց 3 հիմնական ուղղությունների:  Առաջինը, նրա խոսքով, ՀՀ քաղաքացին է, մասնավորապես՝ ՀՀ-ից դուրս գտնվող մեր հայրենակիցները, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան, նրանց վերադարձը կազմակերպելը, նրանց կողմից բարձրացված խնդիրների կարգավորումն ու հնարավոր լուծումը։

Երկրորդը, ըստ Ադոնցի, բեռնափոխադրումների անխափան աշխատանքների համակարգումն է, ինչը շատ կարևոր է ստեղծված պայմաններում։ Եվ երրորդը, Ադոնցի փոխանցմամբ՝ միջազգային համագործակցությունն է ՀՀ միջազգային գործընկերների հետ, որի արդյունքում, մասնավորապես՝ Covid19-ի օրակարգի շրջանակներում Հայաստան են բերվում անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, նյութեր, պարագաներ, ինչպես նաև տեղի է ունենում անհրաժեշտ փորձի փոխանակումներ։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ